Խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի մասնագետ

VTB Bank (Armenia)Yerevanstaffamoffentliggjort 07.10.2026

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի մասնագետի : Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ֆիզ. անձանց տրամադրված խնդրահարույց վարկերի հավաքագրմանն ուղղված աշխատանքների իրականացում Բանկում գործող ընթացակարգերի համապատասխան,

Պայմանագրի պահանջները խախտած հաճախորդների հետ հեռախոսային բանակցությունների վարում,

Հաճախորդների դիմումների պատասխանների պատրաստում և վերջիններիս կողմից ներկայացված դիմումների վերաբերյալ հեռախոսային բանակցությունների վարում,

Խնդրահարույց վարկառուների/գրավատուների/երաշխավորների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և մուտքագրում համապատասխան համակարգ,

Կապ հաստատելու նպատակով հաճախորդների կոնտակտային տվյալների որոնում հնարավոր տարբերակներով (սոց. ցանց, ԱԲՀ համակարգ),

Բաժնի աշխատանքներին առնչվող բազաների վարում:

Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն (կդիտարկվեն 2-րդ և բարձր կուրսի ուսանողները),

MS Office-ի տիրապետում,

Բանկային գործի և ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,

Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն,

Բանակցություններ վարելու հմտությունները պարտադիր են,

Բանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է,

Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն:

Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից `

Բժշկական ապահովագրություն,

Կորպորատիվ միջոցառումներ,

Սպորտային փաթեթ,

Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,

Պարգևատրման համակարգ,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: