Կորպորատիվ վաճառքի մասնագետ
VIP Travel-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և արդյունքամետ կորպորատիվ վաճառքի մասնագետ , ով կզբաղվի ընկերության ծառայությունների ներկայացմամբ և կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության զարգացմամբ։
Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում
Ընկերությունների հետ կապի հաստատում, հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում
VIP Company-ի ծառայությունների և կորպորատիվ առաջարկների ներկայացում
Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան անհատական առաջարկների մշակում
Կոմերցիոն առաջարկների պատրաստում և ներկայացում
Գործարքների ամբողջական վաճառքի գործընթացի վարում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ B2B / կորպորատիվ վաճառքներում
Բանակցություններ վարելու և ծառայություններ ներկայացնելու զարգացած հմտություններ
Գրագետ և վստահ հաղորդակցման ունակություն
Նոր հաճախորդների հետ ինքնուրույն կապ հաստատելու և համագործակցություն զարգացնելու պատրաստակամություն
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
MS Office ծրագրերի և CRM համակարգերի հետ աշխատելու հմտությունները կդիտվեն որպես առավելություն
📩 Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն՝ b2b@viptravel.am էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով «Կորպորատիվ վաճառքի մասնագետ» հաստիքի անվանումը։