ՄՌ տվյալների վերլուծաբան

UcomYerevanstaffamoffentliggjort 27.08.2026
Skal:PythonData

Ucom-ը փնտրում է ՄՌ տվյալների վերլուծաբանի։

ՄՌ տվյալների հավաքագրում ընկերության տարբեր համակարգերից և  ստացված տվյալների վերլուծություն

Հաշվետվությունների և ինտերակտիվ վահանակների ստեղծում և պարբերաբար թարմացում (օրինակ՝ Power BI կամ Tableau միջոցով)՝ HR հիմնական ցուցանիշները (KPI) մշտադիտարկելու համար

ՄՌ տվյալների բազաների ճշգրտության, ամբողջականության, գաղտնիության և համապատասխանության ապահովում

KPI համակարգերի մշակման գործընթացին մասնակցություն և կատարողական ցուցանիշների ու գործառնական արդյունավետության վերլուծություն

Գործընթացների արդյունավետության գնահատում պոստ-վերլուծության միջոցով

Աշխատավարձերի ուսումնասիրությունների  (Salary Benchmarking)  իրականացում աշխատաշուկայի և մրցակիցների մասով

Աշխատավարձերի ուսումասիրության տվյալների հիման վրա վարձատրության սանդղակների ձևավորում և  սահմանված բյուջեի շրջանակներում  արդյունավետ առաջարկների ներկայացում

ՄՌ մետրիկաների և ռազմավարական նպատակների արդյունավետության մոնիտորինգ և կանխատեսում/գնահատում, համապատասխան պլանների կամ նախաձեռնությունների ճշգրտում

Բարձրագույն կրթություն տվյալագիտության, վիճակագրության, մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտներում

1–3 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության ոլորտում, ցանկալի է՝ HR ուղղվածությամբ

Տվյալների վերլուծության գործիքների իմացություն՝ Power BI, Tableau, SQL, Python

Excel-ի գերազանց իմացություն՝ VLOOKUP, Pivot Tables, Advanced Formulas, ցանկալի է նաև՝ Power Query և VBA

Բարդ թվային տվյալները հասկանալի և գործնական եզրակացությունների վերածելու կարողություն

Վիճակագրական և կանխատեսման մեթոդների, ինչպես նաև տվյալների մոդելավորման հիմունքների իմացություն

Զարգացած վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ