Զանգերի կենտրոնի մասնագետ ք. Երևան

"Telecom Armenia" OJSCYerevanstaffamoffentliggjort 02.11.2026

Team Telecom Armenia-ն փնտրումէ Զանգերի կենտրոնի մասնագետներ ք. Երևանում, ովքեր կապահովեն անմիջական կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։ Հաջողակ թեկնածուն հնարավորություն կստանա աշխատել 100 ամյա պատմություն ունեցող կազմակերպությունում՝ աշխատելով ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների հետ։ Աշխատանքի ճկուն՝ հերթափոխային գրաֆիկը (ներառում է և գիշերային, և ցերեկային գրաֆիկ), ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորությունը, այն դարձնում է ավելի գրավիչ։

  • Բացահայտել հաճախորդի կարիքները և տրամադրել ամբողջական տեղեկատվություն:
  • Ուսումնասիրել հաճախորդի խնդիրները և հնարավորության դեպքում լուծել դրանք կամ տրամադրել այլընտրանքային առաջարկներ:
  • Լուծման անհնարինության դեպքում փոխանցել խնդիրները ընկերության այլ ստորաբաժանումներին:
  • Հաճախորդներին տրամադրել առաջին մակարդակի տեխնիկական աջակցություն:
  • Հաճախորդամետության և հաճախորդի բարձր գոհունակության ապահովումով հասնել հաճախորդի պահպանմանը։
  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
  • Պատասխանատվության զգացում և սովորելու բարձր ունակություն;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ;
  • Համակարգչային գիտելիքների գերազանց տիրապետում՝ MS Office tools (Excel, Word):

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն;
  • Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (day off)
  • Այլ արտոնություններ: