Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ ք. Վանաձոր
Team Telecom Armenia-ն փնտրում է Գրավոր հարթակի սպասարկման մասնագետներ (և ցերեկային, և երեկոյան հերթափոխ) – Վանաձոր քաղաքում
- Բացահայտել հաճախորդների կարիքները և կատարել հարցերի պարզաբանում գրավոր տարբերակով։
- Ժամանակին և ճշգրիտ կերպով պատասխանել հաճախորդի հարցումներին՝ գրավոր հարթակի կամ էլ․փոստի միջոցով։
- Մշակել հարցումները՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն։
- Միաժամանակ սպասարկել մի քանի հաճախորդների և զուգահեռ գրանցել բողոքները/հարցերը։
- Անհրաժեշտության դեպքում ստեղծել հայտ և ուղարկել ըստ առաջնահերթության։
- Բարձրագույն կրթություն;
- Արագ և գրագետ տպելու հմտություն;
- Միջանձնային արդյունավետ հարաբերություններ կառուցելու ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություններ;
- Ուշադրություն, ճկունություն, վերլուծական մտածողություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Micrsoft Office փաթեթի գերազանց իմացություն։
Փոխհատուցումներ և արտոնություններ՝
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (day off)
- Այլ արտոնություններ:
Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ փոստին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը Գրավոր հարթակի սպասարկման մասնագետ ք. Վանաձորում։*
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը`www.telecomarmenia.am