ՕՊՄԹ ցանցի եռակցող
Team Telecom Armenia-ն փնտրում է ՕՊՄԹ ցանցի եռակցողներ, ցանցի եռակցման աշխատանքները իրականացնելու նպատակով:
Մեր արհեստավարժ մասնագետներով համալրված թիմը պատրաստ է աջակցել և փոխանցել իր փորձը մեր նոր թիմակիցներին ։
Իրականացնել ՕՊՄԹ ցանցի լարանցման և եռակցման աշխատանքներ:
Անհրաժեշտության դեպքում իրականացնել ՕՊՄԹ մալուխների վնասված հատվածների նորոգում կամ փոխարինում:
Վերացնել վթարները տեխնոլոգիաների նորմատիվներով սահմանված ժամկետներում:
Իրականացնել ՕՊՄԹ ցանցի ընդլայնում՝ տեխնիկական պայմանների համաձայն:
Իրականացնել օպտիկական մալուխների վնասվածքների տեղորոշում OTDR չափման սարքի միջոցով:
Իրականացնել ցանցում գործող ՕՊՄԹ մալուխների պլան-գրաֆիկով նախատեսված պրոֆիլակտիկ աշխատանքներ և չափումներ` OTDR չափիչ սարքավորման միջոցով:
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն;
Ցանկալի է նվազագույնը 1 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
Օպտիկական և համակարգչային ցանցերի իմացություն;
Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումներ ապահովելու կարողություն;
Համագործակցության հմտություններ;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Թիմում աշխատելու գերազանց կարողություններ;
Վարորդական իրավունք BC
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hrm@telecomarmenia.am հասցեին:
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am
Kontaktpersoner
Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.