Procurement Coordinator
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Գնումների համակարգող
Իրականացնել շուկայի հետազոտություն՝ ձևավորելով մատակարարների տվյալների բազա;
Կազմակերպել էլեկտրոնային աճուրդներ և հավաքագրել բարելավված գնային առաջարկներ;
Իրականացնել առաջարկների վերլուծություններ;
Վարել բանակցություններ մատակարարների հետ;
Պատրաստել գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ;
Իրականացնել առցանց գնումներ և համակարգել առաքանիների տեղափոխման և մաքսային ձևակերպումների կատարման աշխատանքները;
Պարբերաբար արդիականացնել Ընկերության գնումների պլանը;
Մշակել գնման փաստաթղթերի փաթեթներ՝ համապատասխան Ընկերության գործող ընթացակարգերին և պահանջներին:
Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում;
Առնվազն 3 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
Շուկայի ուսումնասիրության մեթոդների և գործիքների իմացություն;
Պայմանագրերի հետ աշխատելու հմտություններ փորձ;
Մատակարարման գործընթացներում օգտագործվող ֆինանսա-իրավական նորմերի իմացություն;
Արտահանման/ներմուծման գործընթացների, վճարումների և հարկման վերաբերյալ հիմնական օրենսդրական ակտերի իմացությունը ցանկալի է;
ՀԾ ծրագրի իմացություն կդիտվի որպես առավելություն։Սեղմ ժամկետներում աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու կարողություն;
Պատասխանատվություն և ճշտապահություն։
Գործնական նամակագրության հմտություններ;
Առաջնահերթություններ սահմանելու ունակություն;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
MS Office գերազանց իմացութուն։
Արտոնություններ՝
Առողջության ապահովագրություն;
Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն (արձակուրդային օրերից զատ)
Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով)
Այլ արտոնություններ