Leasing operations coordinator

"Telecom Armenia" OJSCYerevanstaffamoffentliggjort 20.10.2026

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Վարձակալության գործընթացի համակարգող, ով պատասխանատու կլինի Ընկերության շենք/շինությունների վարձակալության համար։

  • Կազմակերպել ընկերությանը պատկանող և/կամ ընկերության կողմից շահագործվող անշարժ գույքը վարձակալությամբ տալու գործընթացը։
  • Վարել բանակցություններ վարձակալության գների և պայմանների շուրջ։
  • Կազմակերպել տարածքների գեոդեզիական և չափագրման աշխատանքները:
  • Իրականացնել վերոնշյալ գործարքների փաստաթղթավորումը։
  • Կազմակերպել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործառույթները`ըստ անհրաժեշտության։
  • Ուսումնասիրել վարձակալության ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքը։
  • Վերահսկել պայմանագրերի ժամկետները։
  • Կազմակերպել Ընկերության սեփական անշարժ գույքի օտարման գործընթացը։
  • Վերագրանցել սեփական անշարժ գույքը և համապատասխան փոփոխություններ կատարել վկայականներում։
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում;
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Անշարժ գույքի շուկայի իմացություն;
  • Վերլուծական մտածողություն;
  • Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
  • Հաշվետվությունների վարման ունակություն;
  • Համագործակցելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
  • Ժամանակը կառավարելու կարողություն;
  • Կազմակերպչական ձիրք;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ;
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։

Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomarmenia.am էլ․ փոստի հասցեին: