Junior Accountant
Ուզու՞մ ես գիտելիք ստանալ և մասնագիտանալ։ Փնտրու՞մ ես ջերմ միջավայր քո առաջին մասնագիտական քայլերն անելու համար։ Այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Սթեփ Քընսալթինգը ներկայումս ընդլայնում է իր թիմը և փնտրում է Կրտսեր հաշվապահի։
Մեր թիմը քեզ հնարավորություն կտա սովորել լավագույններից։ Մեր փորձառու թիմի անդամները միտված են կիսվել իրենց փորձով և պատրաստ են օգնել՝ կառուցել քո մասնագիտական ուղղին։
Մեր առավելությունները․
Մենք համաֆինանսավորում ենք մեր թիմի անդամների մասնագիտական աճը,
Մենք պարբերաբար կազմակերպում ենք team building-ներ,
Հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու հնարավորություն,
Վճարվող պրակտիկա,
Բոնուսներ,
Խաղասենյակ,
Աշխատավարձի պարբերական աճ:
Պատասխանատվության զգացում,
Ժամանակի ճիշտ տնօրինում,
Թիմում աշխատելու կարողություն,
Հաղորդակցման հմտություններ,
Սահմանված ժամկետները պահպանելու ունակություն,
Անգլերենի և ռուսերենի իմացություն:
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց CV-ները hr@stepconsulting.am էլ․հասցեին։
Kontaktpersoner
Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.