Construction Project manager
Շինարարական ծրագրերի ղեկավարը/կառավրիչը կառավարում/համակարգում է շինարարական ծրագրերի իրականացման հետ կապված ստորև գործընթացները:
Շինարարական աշխատանքների կառավարում՝ սկսած բնակելի համալիրի հայեցակարգի մշակումից` մինչև օբյեկտի շահագործման փուլը, սեփականության իրավունքի գրանցումը և օբյեկտի բնակեցումը:
Ծրագրի գնահատում (ներդրումային, իրավական), ծրագրի իրավաբանական, տեխնիկական, կոմերցիոն բաղադրիչների վերլուծություն, ներառյալ ռիսկերի վերլուծությունը։
Աջակցություն ծրագրի հայեցակարգի մշակման, ձևակերպման, հիմնավորման և հաստատման, ծրագրի վերջնական արդյունքի արժեքի, պատվիրատուի հետ համատեղ վերջնական արդյունքը շուկա ներմուծելու հարցերում։
Ծրագրի զարգացման և իրականացման ռազմավարության մշակում, իրականացման ժամանակացույցի, ծրագրի բիզնես պլանի մշակում, նախագծի վերաբերյալ հաշվետվության ներկայացում` ներքին կորպորատիվ մեթոդաբանության համաձայն։
Ծրագրի պլանային և տնտեսական ցուցանիշների, օբյեկտի նախագծման և կառուցման արժեքի, բյուջեի, դրամական միջոցների հոսքերի, ֆինանսավորման անհրաժեշտ պայմանների կառավարում:
Ֆինանսական միջոցների ծախսի, ծրագրի շահութաբերության և արդյունավետության պլանավորված հաշվարկային ցուցանիշների կատարման, կապալառուների հետ փոխադարձ հաշվարկների վերահսկում։
Մրցույթների կազմակերպում, նախագծահետազոտական աշխատանքների, շինմոնտաժային աշխատանքների և ծառայությունների պայմանագրերի կնքում։
Մշակման միջանկյալ փուլերի կառավարում և նախագծային փաստաթղթերի համակարգում:
Ծրագրի համար նախնական թույլտվությունների տրամադրման և ստացման գործընթացների կառավարում:
Շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերում:
Կառուցապատման ծրագրերի իրականացման համար սարքավորումների և նյութերի կենտրոնացված գնումների կազմակերպում և կառավարում։
Շինմոնտաժային աշխատանքների համակարգված հսկողության իրականացում. շինմոնտաժային աշխատանքների ժամկետների, որակի վերահսկում:
Ավարտված շինարարական օբյեկտի ընդունման կազմակերպում, վերջնական ստուգումների կատարում, թերությունների վերացում, կատարողական փաստաթղթերի փաթեթի ձևավորում, կադաստրային չափումների և տեխնիկական հատակագծերի իրականացման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում: շինարարության վերջնական եզրակացության և շահագործման թույլտվությունների ստացում։
Համագործակցություն Պատվիրատուի հետ, ծրագրի առաջընթացի վերաբերյալ կատարողական հաշվետվությունների պատրաստում:
Նախագծային թիմերի հետ հանդիպումների անցկացում, կայացված որոշումների և արտադրական առաջադրանքների առաջընթացի և ժամկետների կառավարում:
Բարձրագույն ինժեներա-շինարարական կրթություն:
Բնակելի անշարժ գույքի շինարարության ոլորտում նախագծերի կառավարման հաջողված փորձ:
Խոշոր շինարարական նախագծերի (բնակելի համալիրների) կառավարման հաջողված փորձ՝ էսքիզի նախագծման փուլից մինչև օբյեկտների շահագործման հանձնելը:
Շինարարության ոլորտում հաջող մասնագիտական և համակարգված աշխատանքի պարտադիր փորձ` առնվազն 5 տարի որպես Ծրագրի ղեկավար:
Մի քանի օբյեկտների զուգահեռ կառավարման փորձ (դիտարկվելու է որպես առավելություն), 10 հոգանոց նախագծային թիմի ընդհանուր ղեկավարման և ենթակապալառուների աշխատանքի համակարգման հմտություններ։
Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, ինժեներական համակարգերի և սարքավորումների իմացություն:
Անգլերեն, հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
Հաղորդակցման հմտություններ, աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել համապատասխան որակավորման, փորձի և մասնագիտական երաշխավորման մասին նշում պարունակող ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` hr@prodeco.am , lilit.shakaryan@ameriabank.am Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը:
Աշխատանքային պայմանագիր 3 ամիս փորձաշրջանով:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:
Kontaktpersoner
Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.
- hr@prodeco.amhr@prodeco.am
- lilit.shakaryan@ameriabank.amlilit.shakaryan@ameriabank.am