Senior Accountant
Senior
Պրոֆին ՍՊԸ-ն փնտրում է ավագ հաշվապահի՝ մեր թիմին միանալու համար։
Որպես հաշվապահական և ֆինանսական ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք միանալ պրոֆեսիոնալ թիմի, զարգացնել գիտելիքներն ու հմտությունները և միասին հասնել նոր հաջողությունների։
- Հաշիվ-ապրանքագրերի կազմման և դուրսգրման գործընթացի ամբողջական վարում
- Ձեռքբերման փաստաթղթերի հաշվառման կազմակերպում և ճշգրտության ապահովում
- Ակտիվների և պարտավորությունների մնացորդների վերլուծություն
- Հարկային, վիճակագրական և ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների կազմում և ժամանակին ներկայացում
- Հաշվապահական գործընթացների բարելավման և օպտիմալացման առաջարկների ներկայացում
- Հաշվապահական հարցերով խորհրդատվության տրամադրում կրտսեր թիմակիցներին
- Հաշվապահական հաշվառումից բխող այլ պարտականություններ
- 2–3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
- Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն
- Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտներում
- Կադրային գործի իմացություն
- ՀԾ հաշվապահ 7 հաշվապահական ծրագրի իմացություն
- MS Office (հատկապես Excel) բարձր մակարդակի իմացություն
- AI գործիքներով աշխատելու պատրաստակամություն
- Հայոց լեզվի և Ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր է
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00, երկուշաբթիից ուրբաթ:
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը hr@profin.am էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Kontaktpersoner
Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.