Customer Support Specialist (Call Center / Service Center specialist)
Մենք փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցվող մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կապահովի հաճախորդների որակյալ սպասարկում՝ հեռախոսազանգերի, առցանց հաղորդակցության և սպասարկման սրահում անմիջական շփման միջոցով։ Պաշտոնը նախատեսում է աշխատանք թիմային միջավայրում՝ ճկուն գրաֆիկով և մասնագիտական աճի հնարավորությամբ։
Պատասխանել հաճախորդների մուտքային զանգերին կամ Սպասարկման սրահում դիմավորել և ուղղորդել հաճախորդներին
Տրամադրել տեղեկատվություն ընկերության ծառայությունների վերաբերյալ
Մշակել հաճախորդների դիմումները և հարցումները
Իրականացնել տվյալների մուտքագրում և թարմացում ներքին համակարգերում
Համագործակցել ընկերության այլ բաժինների հետ հաճախորդների հարցերի լուծման նպատակով
Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակ
Հայերենի գերազանց իմացություն
Ռուսերենի և անգլերենի հաղորդակցության կարողություն
Համակարգչային բազային գիտելիքներ
Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն
Թիմում աշխատելու կարողություն
Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 40 ժամ, 5-օրյա աշխատանքային շաբաթ։
Ճկուն աշխատանքային ժամեր։
Աշխատանքի վայր՝ Երևան։
Նախնական ուսուցումը տրամադրվում է ընկերության կողմից։
Հարմար է ուսանողների և նորավարտ մասնագետների համար։
Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություն։