Խնդրահարույց վարկերի հավաքագրման թիմի ղեկավար (Soft collection)

MOGO UCO LLCYerevanstaffamoffentliggjort 31.08.2026
Skal:Data

Մոգոն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:

Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր  Թիմին միանալու համար:

Դուք կարող եք միանալ մեզ՝  ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը: 

Սոֆթ հավաքագրման թիմի օպերացիոն կառավարում

Զանգերի որակի և հաճախորդների հետ հաղորդակցման զարգացում

Տվյալների, հաշվետվությունների և ծրագրային համակարգերի կառավարում

Անգրավ հին վարկերի պորտֆելի հետ աշխատանքի համակարգում

Pre-Collection գործընթացի համակարգում

Պաշտոնի գործառույթների և իրավասությունների շրջանակում անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում

Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում

Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վարկերի հավաքագրման, վարկային պորտֆելի կառավարման, բանկային կամ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ թիմի ղեկավարման կամ աշխատանքների համակարգման փորձ

Pre-Collection և Soft Collection գործընթացների, վարկային պորտֆելի սեգմենտավորման, հաճախորդների ռիսկայնության գնահատման և հավաքագրման հիմնական ցուցանիշների իմացություն

MS Excel-ի գերազանց իմացություն՝ ներառյալ մեծածավալ տվյալների մշակումն ու վերլուծությունը, բարդ բանաձևերը և ֆունկցիաները , VBA-ի և մակրոների իմացությունը կդիտվի որպես առավելություն

CRM, զանգերի կառավարման ավտոմատացված համակարգերի հետ աշխատելու կարողություն։ BI գործիքների կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն

Թիմի կառավարման, աշխատակիցների ուսուցման և զարգացման, աշխատանքի պլանավորման, արդյունքների վերահսկման, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման զարգացած կարողություններ

Հայերենի գերազանց իմացություն, հաղորդակցման և բանակցությունների վարման բարձր հմտություններ։ Ռուսերենի և անգլերենի աշխատանքային իմացություն (առնվազն B1 մակարդակ)

Մրցույթի մասնակցության ապահովման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝  https://talent.sage.hr/jobs/c3b40dc8-6771-40fc-956e-31d552c95085

www.mogo.am

 012 700 700

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից