Խնդրահարույց վարկերի հետ աշխատանքի վարչության մասնագետ (Soft collection)

MOGO UCO LLCYerevanstaffamoffentliggjort 31.08.2026

Մոգոն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:

Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու, հաղորդակցման, բանակցություններ վարելու գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր  Թիմին միանալու համար:

Խնդրահարույց վարկերի մասնագետը պատասխանատու է ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների վարկերի հավաքագրման գործընթացների համակարգման, նշված գործընթացներին առնչվող ընթացիկ խնդիրների կարգավորման համար:

Դուք կարող եք միանալ մեզ՝  ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը: 

Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ աշխատանքների իրականացում “Soft" ռեժիմում` զանգերի իրականացում, բանակցությունների վարում,

Ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված բոլոր գործընթացների վերահսկում,

“Soft" ռեժիմ դասակարգված ժամկետանց պարտավորությունների պորտֆելի գծով վերլուծություների իրականացում, պորտֆելի բարելավում,

Խնդրահարույց վարկերի հավաքագրմանն ուղղված հատուկ գործողություններ (հաճախորդի որոնում),

Գրավադրված գույքի առկայության ստուգում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում եւ ներկայացում,

Ժամկետանց պարտավորությունների վերադարձման օպտիմալ ուղիների մշակում, ներդրում,

Խնդրահարույց վարկերի հետ աշխատանքների վարչության հանձնարարությամբ իր գործառույթների շրջանակներում այլ պարտականությունների իրականացում։

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ իրավունքի ոլորտում,

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,

Բանկային/վարկային օրենսդրության իմացություն,

Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների բավարար իմացություն,

Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի գերազանց իմացություն,

Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,

Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն,

Կազմակերպչական և թիմային աշխատանք կատարելու ունակություններ,

Լարված պայմաններում և սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն։

Մրցույթի մասնակցության ապահովման համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://talent.sage.hr/jobs/ddb3892d-61ca-4edc-92c2-931554621a4f

www.mogo.am

 012 700 700

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից