Supply Chain Manager
Your tasks
Գնումների բաժնի ղեկավարը պատասխանատու է Ամուլսարում մատակարարման շղթայի ամբողջական գործընթացների ղեկավարման և վերահսկման համար՝ ներառյալ պահեստային տնտեսության գործունեությունը, պաշարների կառավարումը, լոգիստիկան, հաստատված լիազորությունների շրջանակում տեղական գնումների իրականացումը, ինչպես նաև արտաքին կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների համակարգումը։
Գնումների բաժնի ղեկավարը կրում է ընդհանուր պատասխանատվություն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից կառավարվող պահեստային տնտեսության և լոգիստիկայի գործառույթների արդյունավետ կազմակերպման համար՝ ապահովելով համապատասխան համակարգերի, վերահսկման մեխանիզմների, անձնակազմի մասնագիտական կարողությունների և աշխատանքի արդյունավետության չափանիշների ներդրումն ու պահպանումը։
Պաշտոնը նաև ներառում է մատակարարման գործընթացների համադրումը Ընկերության արտադրական և գործառնական պահանջների հետ՝ ապահովելու անհրաժեշտ նյութերի ժամանակին հասանելիությունը, գործառնական պատրաստվածությունը և մատակարարումների անընդհատությունը։
- Ղեկավարել Ամուլսարի գնումների բաժնի գործառույթները՝ ներառյալ պահեստային տնտեսության, պաշարների կառավարման, լոգիստիկայի և տեղական գնումների գործընթացները։
- Ապահովել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից կառավարվող պահեստային տնտեսության և պաշարների վերահսկման համակարգի ընդհանուր ղեկավարումն ու վերահսկողությունը՝ ներառյալ կրիտիկական նշանակության պահեստամասերի կառավարումը, անհրաժեշտ նյութերի ժամանակին հասանելիությունն ու պաշարների կառավարման արդյունավետությունը։
- Վերահսկել ներմուծվող և արտահանվող բեռների լոգիստիկան, մաքսային ձևակերպումները, միջսահմանային փոխադրումները, ինչպես նաև քիմիական ռեագենտների, վտանգավոր, ոչ ստանդարտ չափսերի և հատուկ վերահսկման ենթակա նյութերի տեղափոխման գործընթացները։
- Կառավարել տեղական գնումների գործընթացները՝ հաստատված ֆինանսական լիազորությունների սահմաններում, և հանդես գալ որպես Ընկերության հիմնական կապող օղակ արտաքին գնումների ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ՝ տեղական լիազորությունների շրջանակից դուրս գտնվող գնումների համակարգման նպատակով։
- Ապահովել արդյունավետ համագործակցություն և գործընթացների փոխկապակցվածություն գնումների, լոգիստիկայի, պահեստային տնտեսության, տեխնիկական սպասարկման, վերամշակման, հանքարդյունահանման և Ընկերության այլ ստորաբաժանումների միջև։
- Ապահովել NetSuite համակարգի կիրառումը որպես Ամուլսարի մատակարարման շղթայի կառավարման հիմնական տեղեկատվական համակարգ՝ վերահսկելով պաշարների հաշվառման, նյութերի հիմնական տվյալների վարման և գործարքների գրանցման ճշգրտությունն ու սահմանված ընթացակարգերի պահպանումը։
- Սահմանել և վերահսկել մատակարարման շղթայի արդյունավետության հիմնական ցուցանիշները (KPI)՝ ներառյալ նյութերի հասանելիությունը, պաշարների հաշվառման ճշգրտությունը, լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը, ծառայությունների մատուցման որակը և ծախսերի կառավարումը։
- Ձևավորել և զարգացնել «Լիդիան Արմենիա» ընկերության գնումների բաժնի թիմը՝ համակարգելով արտաքին մասնագիտացված կազմակերպությունների աջակցությունը, ինչպես նաև համակարգերի, գործընթացների և մասնագիտական գիտելիքների կառուցվածքային փոխանցումը Ընկերության թիմին։
- Բացահայտել, գնահատել և կառավարել մատակարարման շղթայի հետ կապված ռիսկերը, որոնք կարող են ազդել նյութերի հասանելիության, գործառնական պատրաստվածության, ծախսերի և մատակարարումների անընդհատության վրա։
Requirements
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) մատակարարման շղթայի կառավարման, լոգիստիկայի, բիզնեսի կառավարման, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում։ Մատակարարման շղթայի կառավարման ոլորտում մասնագիտական հավաստագրի առկայությունը ցանկալի է։
- Առնվազն 8–10 տարվա աշխատանքային փորձ մատակարարման շղթայի կառավարման ոլորտում՝ հանքարդյունաբերության, վերամշակող կամ ծանր արդյունաբերության կազմակերպություններում։
- Պահեստային տնտեսության, պաշարների կառավարման, լոգիստիկայի և գնումների գործառույթների ղեկավարման հաստատված փորձ։
- Նորաստեղծ, գործունեության մեկնարկին նախապատրաստվող կամ արտադրական հզորությունների աստիճանական ավելացման փուլում գտնվող կազմակերպություններում մատակարարման շղթայի կառավարման գործընթացների ներդրման կամ զարգացման փորձը ցանկալի է։
- Պահեստային տնտեսության և պաշարների վերահսկման, պահեստամասերի կառավարման, կրիտիկական նշանակության պաշարների, պաշարների օպտիմալացման և անհրաժեշտ նյութերի ժամանակին հասանելիության ապահովման սկզբունքների խորացված իմացություն։
- Միջազգային բեռնափոխադրումների, մաքսային ձևակերպումների, միջսահմանային լոգիստիկայի, ինչպես նաև հատուկ վերահսկման ենթակա և վտանգավոր նյութերի տեղափոխման գործընթացների կառավարման փորձ։
- Գնումների, մատակարարների որոնման և ընտրության, ինչպես նաև պայմանագրերի կառավարման սկզբունքների լավ իմացություն։
- ERP համակարգերի և տվյալների կառավարման զարգացած հմտություններ։ NetSuite կամ համարժեք համակարգերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է։
- Ղեկավարման և անձնակազմի մասնագիտական զարգացման բարձր կարողություններ, առևտրային և ֆինանսական մտածողություն, վերլուծական և խնդիրների լուծման զարգացած հմտություններ։
- Զարգացման փուլում գտնվող արտադրական կազմակերպությունում համակարգեր, գործընթացներ և թիմային կարողություններ ձևավորելու, ինչպես նաև բազմաթիվ գործառնական ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը կազմակերպելու և կառավարելու կարողություն։
How to apply
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմել staff.am հարթակով կամ ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակիթեմայիդաշտումնշելովպաշտոնիանվանումը։*