Doctor expert

INGOYerevanstaffamoffentliggjort 02.09.2026

ԻՆԳՈ-ում փնտրում ենք բժիշկ-փորձագետի, ով պատասխանատու է իրեն կցված ապահովագրված անձանց առողջական վիճակի մոնիթորինգի, նրանց հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման, դրանց ֆինանսական և որակական վերահսկման համար:

Ապահովագրված անձանց կողմից ներկայացված դիմումների և բժշկական փաստաթղթերի բժշկական և ապահովագրական փորձաքննություն։

Ապահովագրված անձանց դիմումների քանակական և որակական վերլուծություն։

Ապահովագրված անձանց հետ՝ բժշկական և ապահովագրական թեմաներով պարբերաբար կազմակերպվող հանդիպումների նախաձեռնում և իրականացում։

Բժշկական նշանակումների ճշգրտության և դրանց՝ արդի արձանագրերին համապատասխանության ստուգում։

Բժշկական հաստատությունների հետ համագործակցություն։

Ապահովագրված անձանց կողմից ստացված հեռախոսազանգերի սպասարկում։

Ապահովագրական պայմանագրերի գերազանց իմացություն և դրանց բովանդակության մատչելի մեկնաբանում հաճախորդներին։

Ապահովագրված անձանց բուժման համար հավաստիքների տրամադրում բժշկական հաստատություններին։

Կանխարգելիչ բժշկական ստուգումների կազմակերպում, դրանց արդյունքների վերլուծություն և համապատասխան խորհուրդների տրամադրում Ապահովագրված անձանց։

Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ պարտականությունների իրականացում։

Բարձրագույն բժշկական կրթություն։

Համապատասխան փորձ՝ ապահովագրության ոլորտում։

Բժշկի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

Հաղորդակացման գերազանց հմտություններ։

Թիմում աշխատելու ունակություն։

Պատասխանատվության բարձր զգացում:

Որոշումների կայացման և խնդիրների լուծման հմտություն։

Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@ingoarmenia.am հասցեին` նշելով թափուր հաստիքի անվանումը:  Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմորդներին հետաքրքրության համար. միայն համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Kontaktpersoner

Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.