Մոնիթորինգի կրտսեր մասնագետ

IDLeasing UCO LLCYerevanstaffamoffentliggjort 25.08.2026

ID LEASING UCO LLC-ն փնտրում է պատասխանատու, ուշադիր և նախաձեռնող մոնիթորինգի կրտսեր մասնագետի։ Այս պաշտոնը կարևոր է լիզինգային պորտֆելի ընթացիկ վերահսկման, հաճախորդների պարտավորությունների և պայմանագրային պայմանների մոնիթորինգի, հնարավոր ռիսկերի վաղ հայտնաբերման և դրանց արդյունավետ կառավարման գործընթացին աջակցելու համար։

Լիզինգի առարկաների, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական մոնիթորինգների իրականացում,

Լիզինգի առարկաների ապահովագրական պատահարների վերահսկողություն,

Մասնակցություն լիզինգի առարկաների հանձնման-ընդունման գործընթացին,

Շարժական գույքի և տրանսպորտային միջոցների նկատմամբ ընկերության իրավունքների գրանցման կազմակերպում,

Ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների իրականացում։

Բարձրագույն կրթություն,

Պատասխանատվության բարձր զգացում,

Սթրեսակայունություն և ինքնակառավարման հմտություններ,

Թիմում աշխատելու ունակություն,

Զարգացած համակարգչային հմտություններ,

Սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու ունակություն,

Լարված աշխատանքային պայմաններում աշխատելու կարողություն,

Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո  կազմակերպությունն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ և այլն: