Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր / առաջատար մենեջեր
Միջազգային և տեղական ֆինանսավորող/դոնոր կազմակերպությունների և ֆոնդերի հետ հարաբերությունների հաստատում, վարում և զարգացում, համագործակցության շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի պատրաստման ու ներկայացման համակարգում։
Թղթակից/գործընկեր բանկերի և միջազգային ֆինանսական կառույցների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների պայմանների շուրջ բանակցությունների վարում։
Փաստաթղթային ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և առևտրի ֆինանսավորման այլ գործառնությունների կազմակերպում և համակարգում, կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
Փաստաթղթային ակրեդիտիվների և բանկային երաշխիքների նախագծերի պատրաստում, ներկայացված փաստաթղթային փաթեթների ստուգում՝ կիրառելի միջազգային միասնական կանոններին համապատասխան։
Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների հաստատում և վարում, այդ թվում՝ հաշիվների բացման, պահպանման և փակման գործընթացների համակարգում։
Միջազգային փոխանցումներ իրականացնող կազմակերպություններից, թղթակից/գործընկեր բանկերից և միջազգային ֆինանսական կառույցներից ստացվող հարցումների և հարցաթերթիկների լրացման համակարգում, անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում։
Թղթակից/գործընկեր բանկերից ստացվող և նրանց ուղարկվող հարցումների պատասխանների պատրաստման գործընթացի համակարգում՝ Բանկի համապատասխան ներքին ստորաբաժանումների ներգրավմամբ։
Թղթակից բանկերի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ հաղորդակցություն և անհրաժեշտ պարզաբանումների իրականացում՝ միջազգային փոխանցումներին և միջբանկային հարաբերություններին առնչվող հարցերի շրջանակում։
Փաստաթղթային գործառնությունների և միջբանկային հարաբերությունների հետ կապված SWIFT հաղորդագրությունների ստեղծում, ստուգում և փոփոխում, ինչպես նաև Բանկի կողմից ուղարկված և ստացված համապատասխան ֆինանսական հաղորդագրությունների դիտարկում։
Մասնակցություն միջազգային բանկային և փաստաթղթային գործառնությունների վերաբերյալ մասնագիտական ուսուցումների կազմակերպմանն ու անցկացմանը։
Մասնակցություն ներքին գործընթացների, ընթացակարգերի և փաստաթղթերի բարելավման աշխատանքներին։
Բարձրագույն կրթություն
Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1-2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Լեզուների իմացություն՝ Հայերեն, անգլերեն, ռուսերեն /ցանկալի է նաև այլ լեզուների իմացությունը/ լեզուների ազատ և անկաշկանդ տիրապետում
Համակարգչային գիտելիքներ
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
Առևտրի ֆինանսավորման գործիքների, միջազգային փոխանցումների և միջբանկային հարաբերությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ։
SWIFT համակարգի իմացություն և համապատասխան հաղորդագրությունների հետ աշխատանքի փորձ։
Առևտրի միջազգային պալատի (ICC) համապատասխան կանոնների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
Անալիտիկ և ստեղծագործական մտածելակերպ
Ընդհանուր զարգացվածություն
Կազմակերպչական հմտություններ
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
« ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .- ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/