HR specialist
GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։
Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, և ամենակարևորը, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։
Մենք զարգացող ընկերություն ենք, որի գործունեության ընդլայնմանը զուգահեռ փնտրում ենք մեր նոր թիմակցին, ում օգնությամբ կիրականացնենք մեր նոր նախագծերը, կներգրավենք նոր թիմակիցներ։
Իրականացնել թափուր հաստիքի հայտի վերլուծություն (job screening),
Իրականացնել աշխատաշուկայի ուսւմնասիրություն և վերլուծություն,
Մշակել և տեղադրել հայտարարություններ թափուր հաստիքների համար,
Իրականացնել ստացված CV-ների վերլուծություն,
Կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ,
Վարել թափուր հաստիքների թեկնածուների տվյալների բազան,
Կազմել աշխատանքի նկարագրեր,
Իրականացնել աշխատակիցների ատեստավորման աշխատանքները,
Կազմակերպել նոր աշխատակիցների օնբորդինգի գործընթացները,
Կազմել հաշվետվություններ:
Բարձրագույն կրթություն,
Արտադրության և շինարարության ոլորտի հավաքագրման 2+ տարվա փորձ,
Թիմային աշխատանք,
Պատասխանատվություն,
MS office մասնավորապետ Excel–ի իմացություն,
Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Աշխատանքային գրաֆիկ ՝ վեցօրյա, շաբաթ օրերը ընկերությունը աշխատում է մինչև 14։00։