Գլխավոր հաշվապահ

«ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸYerevanstaffamoffentliggjort 11.11.2026

Մեր ընկերությունը փնտրում է բարձր որակավորում ունեցող Գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման լիարժեք կազմակերպման, ֆինանսական գործընթացների արդյունավետ կառավարման, ինչպես նաև հաշվապահական թիմի աշխատանքի համակարգման և ղեկավարման համար։

  • Հաշվապահական և հարկային հաշվառման վարում՝ ամբողջ ծավալով, ՀՀ հարկային օրենսդրությանը և ՖՀՄՍ (IFRS) ստանդարտներին համապատասխան:
  • Հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների (եկամտային հարկ, ԱԱՀ, շահութահարկ,պահեստային ֆոնդ և այլն) պատշաճ կազմում և ներկայացում պետական մարմիններին։
  • Դրամական միջոցների, հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և այլ ակտիվների հաշվառման ու շարժի վերահսկում:
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության փոփոխությունների մշտական դիտարկում և դրանց համապատասխանեցում ընկերության գործընթացներին:
  • Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ, ֆինանսական վերլուծությունների իրականացում։
  • Հաշվապահական փաստաթղթաշրջանառության պատշաճ վարում։
  • Հաշվապահական բաժնի աշխատակիցների աշխատանքի կազմակերպում, գործառույթների բաշխում և կատարման վերահսկում։
  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ։
  • ՀՀ հարկային օրենսդրության, աշխատանքային իրավունքի և հաշվապահական միջազգային ստանդարտների (IFRS/ՀՀՄՍ) իմացություն։
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն։
  • MS Office փաթեթի, հատկապես Excel-ի վարժ տիրապետում:
  • Ղեկավարման հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ և analytical (վերլուծական) մտածողություն:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է

Հեռ․՝ +374 96 00 28 75

Էլ հասցե՝ cpskadrer@gmail.com