Project coordinator

՞Էլեկտրադիզայն՞ ՍՊԸYerevanstaffamoffentliggjort 24.09.2026

Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և սովորելու պատրաստակամ աշխատակից՝ ընկերության ընթացիկ նախագծերի համակարգման, վարչական աշխատանքների իրականացման, ինչպես նաև նախագծերի մշակման գործընթացին մասնակցելու համար։

Հիմնական պարտականություններ

Ընթացիկ նախագծերի աշխատանքային գործընթացների կազմակերպում և վերահսկում։

Նախագծերի ժամկետների և առաջադրանքների կատարման հետևում։

Մասնակցություն նախագծերի մշակման և պատրաստման գործընթացին։ Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները կտրամադրվեն աշխատանքի ընթացքում՝ ուսուցման միջոցով։

Փաստաթղթերի կազմում, ձևավորում, խմբագրում և համակարգում։

Գործնական նամակների կազմում և ուղարկում, մուտքային նամակներին պատասխանների պատրաստում։

Էլեկտրոնային և թղթային փաստաթղթաշրջանառության կազմակերպում։

Նախագծերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և համակարգում։

Աղյուսակների, հաշվետվությունների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստում։

Ընկերության աշխատակիցների, գործընկերների և այլ մասնակիցների հետ աշխատանքների համակարգում։

Ղեկավարությանը նախագծերի ընթացքի, ժամկետների և առաջացած խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։

Պարտադիր պահանջներ

Համակարգչային հիմնական ծրագրերի գերազանց իմացություն, մասնավորապես՝  Microsoft Word և Microsoft Excel ։

Համակարգչով և էլեկտրոնային փաստաթղթերով վստահ աշխատելու ունակություն։

Հայերենով գրագետ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։

Կազմակերպվածություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Միաժամանակ մի քանի առաջադրանք կազմակերպելու և դրանց կատարման ժամկետներին հետևելու ունակություն։

Նոր գիտելիքներ ձեռք բերելու, նախագծերի մշակման գործընթացը սովորելու և մասնագիտական առումով զարգանալու ցանկություն և պատրաստակամություն։

Ցանկալի է

Տեխնիկական կրթություն։

AutoCAD  ծրագրի բազային իմացություն։

Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ։

Մենք հատկապես կարևորում ենք թեկնածուի  պատասխանատվությունը, ճշտապահությունը, կազմակերպվածությունը և սովորելու ցանկությունը ։ Աշխատանքի ընթացքում նախատեսվում է ուսուցում և աստիճանական ներգրավում նախագծերի մշակման գործընթացում, ուստի մեզ համար կարևոր է ոչ միայն թեկնածուի առկա փորձը, այլև նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ցանկությունն ու կարողությունը։

CV ուղարկել office.electrodesign@gmail.com

Kontaktpersoner

Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.