«Ագաթանգեղոս» մասնաճյուղի ղեկավար
Մասնաճյուղի ղեկավարը պատասխանատու է իր ենթակայության ներքո գտնվող մասնաճյուղի գործունեության կազմակերպման, զարգացման և վերահսկման համար:
Վերահսկել մասնաճյուղում կազմակերպության ծառայությունների ռազմավարական և գործառնական նպատակների իրականացման աշխատանքները
Վերահսկել և ղեկավարել մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործընթացները
Հետևել մասնաճյուղի կողմից ներքին ընթացակարգերի պահպանմանը
Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ
Ներքին ընթացակարգերին համապատասխան կատարել աշխատակիցների գնահատում, նպաստել աշխատակիցների ուսուցմանն ու զարգացմանը
Հետևել աշխատանքային միջավայրին՝ խրախուսելով փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն
Կազմել մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները
Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը՝ նշված տարածաշրջանում գործառնական ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով
Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորման աշխատանքներին
Հանդես գալ որպես «Ֆինքա» Հայաստանի ներկայացուցիչ տվյալ տարածաշրջանում և նպաստել «Ֆինքա» բրենդի ճանաչելիության բարձրացմանը
Ներկայացնել առաջարկություններ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
Ըստ անհրաժեշտության ա ջակցել «ՖԻՆՔԱ» Հայաստանի ղեկավար մարմիններին
Իրականացնել օրենքով կամ այլ օրենսդրական և ներքին իրավական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ
Բարձրագույն կրթություն
Ղեկավարման ավելի քան 2 տարվա փորձ
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook)
Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն, կոնֆլիկտային և բարդ իրավիճակների լուծման ունակություն
Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
Թիմային աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, պատվիրակելու և հետևողականորեն վերահսկելու ունակություններ
Բիզնես գործընթացներ կառավարելու հմտություն
Վերլուծական և համադրական մտածողություն
Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
Մրցակցային աշխատավարձ
Եռամսյակային բոնուսներ (կախված է մասնաճյուղի կատարողականից)
Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Բժշկական ապահովագրություն
Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
Դասընթացներ
Կորպորատիվ միջոցառումներ
Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն