Վարկային մասնագետ
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Վարկային մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների արդյունավետ սպասարկման, վարկային ծառայությունների որակյալ մատուցման և վաճառքների համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
հաճախորդների ներգրավում,
վարկավորման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
վարկային պորտֆելի սպասարկում,
պրոդուկտների ակտիվ վաճառքի իրականացում,
հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
հաճախորդների վճարումներին հետևում:
Ներկայացվող պահանջներ՝
բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և/կամ սպառողական վարկերի գծով մասնագետ,
ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
հաղորդակցման զարգացած հմտություններ,
հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
վերլուծական ճկուն միտք,
ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային մասնագետ »:
Kontaktpersoner
Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.