Վաճառքի մենեջեր /մեքենաների վաճառքի ոլորտում
Eldrive էլեկտրոմոբիլների ավտոսրահը աշխատանքի հրավիրում փորձառու վաճառքի մենեջերի բարձր կրիտերիաներով։
Վաճառքի մենեջերը պատասխանատու է ընկերության ապրանքների կամ ծառայությունների վաճառքի գործընթացի կազմակերպման և իրականացման համար։ Նա կապ է հաստատում նոր և առկա հաճախորդների հետ, ներկայացնում է առաջարկները, վարում բանակցություններ, կազմում և ձևակերպում պատվերները։ Մենեջերը հետևում է հաճախորդների բավարարվածությանը, կատարում է վաճառքի պլանավորումներ և ներկայացնում հաշվետվություններ։
Դիմավորել ավտոսրահ այցելող հաճախորդներին և ապահովել բարձրակարգ սպասարկում
Բացահայտել հաճախորդների կարիքներն ու նախընտրությունները
Ներկայացնել ավտոմեքենաների տեխնիկական տվյալները, հնարավորությունները և առավելությունները
Իրականացնել ավտոմեքենաների վաճառք՝ սկսած առաջին շփումից մինչև գործարքի ավարտ
Պատրաստել վաճառքի առաջարկներ
Ներկայացնել ֆինանսավորման, ապառիկի կամ լիզինգի տարբերակները
Վարել վաճառքի փաստաթղթերի ձևակերպման գործընթացը
Պահպանել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ
Պատասխանել հաճախորդների հարցերին հեռախոսով, էլ. փոստով կամ սոցիալական ցանցերով
Իրականացնել հետվաճառքային կապ հաճախորդների հետ
Իրականացնել սահմանված վաճառքի պլանը
Նպաստել վաճառքի ծավալների աճին
Հետևել շուկայի միտումներին և հաճախորդների պահանջներին
Վարել հաճախորդների տվյալների բազան (CRM համակարգ)
Գրանցել վաճառքի գործընթացները և հաճախորդների դիմումները
Պատրաստել վաճառքի հաշվետվություններ
Վաճառքի ոլորտում առնվազն 5 տարվա փորձ (նախընտրելի է ավտոմեքենաների ոլորտում կամ նմանատիպ պրոդուկտի հետ փորձ)
Շփման գերազանց հմտություններ և բանակցելու կարողություն
Սեփական ժամանակի արդյունավետ կառավարում
Հայերենի տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ առավելություն
MS Office և CRM համակարգերի տիրապետում՝ ցանկալի է
Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ (շատ բարձր տոկոսներ)
Ճկուն աշխատանքային միջավայր
Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն
Բարեկամական և աջակցող Թիմ