Claims Manager
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում պատասխանատու և եռանդուն Հայտերի կարգավորման մենեջերի։
- Ապահովագրական հայտերի ուսումնասիրում և դրանց սպասարկման գործընթացի համակարգում,
- Հայտերի սպասարկման ողջ գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացում,
- Հայտերի կարգավորման գործընթացում ներգրավված աշխատակիցների աշխատանքների համակարգում,
- Հաճախորդների հետ ակտիվ և շարունակական հաղորդակցության ապահովում,
- Հաճախորդների հարցերին, դիմումներին և առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում,
- Հաճախորդներին հայտի կարգավորման ընթացքի և հետագա քայլերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և պարզաբանումների տրամադրում,
- Վիճահարույց և բարդ ապահովագրական դեպքերի կարգավորման համակարգում,
- Հաճախորդների բողոքների և դժգոհությունների ուսումնասիրում, դրանց լուծման գործընթացի համակարգում, անհրաժեշտության դեպքում՝ հանդիպումների կազմակերպում,
- Կոնֆլիկտային իրավիճակներում հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովում,
- Հաճախորդի, Ընկերության, վերանորոգման կետերի և գործընթացում ներգրավված այլ կողմերի միջև համագործակցության ապահովում։
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձ ապահովագրության, հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտներում՝ ցանկալի է,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Բանավոր և գրավոր հաղորդակցության բարձր մակարդակ,
- Բարդ տեղեկատվությունը պարզ, հասկանալի և կառուցվածքային ներկայացնելու կարողություն,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություններ,
- Խնդիրներն արագ վերլուծելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման և աշխատանքների պլանավորման հմտություններ,
- Առաջնահերթություններ սահմանելու և միաժամանակ մի քանի գործընթացներ կառավարելու ունակություն,
- Թիմային աշխատանքի և համագործակցության կարողություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Կարգապահություն, հետևողականություն և պատասխանատվություն։
- Մրցակցային աշխատավարձ
- Առողջության կամավոր ապահովագրություն
- Ուսուցման հնարավորություն
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Պրոֆեսիոնալ թիմ
- Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն
- Անհատական հատկանիշներն իրացնելու հնարավորություն