Տեսահսկման բաժնի մասնագետ
Digitain ընկերությունն աշխատանքի է հրավիրում ներքին անվտանգության տեսահսկման բաժնի մասնագետի, ով պետք է տեսախցիկների միջոցով իրականացնի ընկերության տարածքների տեսադիտարկում, միջադեպերի արձանագրում, կանխարգելում և դրան համապատասխան հաշվետվությունների կազմում։
Իրականացնել ընկերության տարածքի տեսահսկում, մշտադիտարկում
Գնահատել իրավիճակը և հնարավոր ռիսկերը
Արտակարգ իրավիճակների, միջադեպերի, խախտումների դեպքում անհապաղ զեկուցել անվտանգության ղեկավարությանը
Կազմել հաշվետվություններ և վարել տվյալների շտեմարաններ
Կատարել անվտանգության ղեկավարության հանձնարարությունները
Հիմնական գործառույթների հետ կապված այլ պարտականությունների կատարում
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
Բարձրագույն կրթություն
Հայերենի լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
MS Office իմացություն, համակարգչով հայատառ գրելու հմտություն
Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
ՏՏ ծրագրերի հետ աշխատելու ունակություն
Վերլուծական մտածողություն և ռիսկերի գնահատման ունակություն
Զգոնություն և գաղտնապահություն
Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում
Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Աշխատանքային գրաֆիկ՝ 2 օր աշխատանք, 2 օր ազատ
Ժամեր՝ 08։00-20։00, 20:00-08:00