Անհատական մենեջեր, Պրեմիում հաճախորդների ներգրավման և սպասարկման բաժին
Կոնվերս Բանկը փնտրում է մասնագետի, ով կապահովի պրեմիում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և կնպաստի բանկային ծառայությունների վաճառքի խթանմանն ու նոր հաճախորդների ներգրավմանը։
Պրեմիում հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում: Պրեմիում հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում։ Պրեմիում հաճախորդների հաշիվների բացում և սպասարկում, անհրաժեշտության դեպքում նաև հեռահար: Պրեմիում հաճախորդներին քարտերի, վարկային սահմանաչափերի տրամադրում /անհրաժեշտության դեպքում նաև անհատական վարկեր: Հաճախորդի հետ պատշաճ հետադարձ կապի ապահովում: Համապատասխան միջոցառումների իրականացում՝ հանդիպումների կազմակերպում, բանակցությունների վարում, անհրաժեշտության դեպքում այցելություն հաճախորդների գործունեության վայր։ Համագործակցության առաջարկների կազմում։ Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում։ Անհրաժեշտության դեպքում՝ այլ առաջադրանքներ /ղեկավարների կողմից ներկայացված/։
Բարձրագույն կրթություն, Նվազագույնը 3 և ավելի տարվա փորձառություն հաճախորդներիս սպասարկման ոլորտում, Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, MS office գերազանց իմացություն, այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է, Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, Ժամանակի կառավարման հմտություններ, Թիմային աշխատանքի հմտություններ, Վաճառքի և ներգրավման հմտություններ, Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
Nice to Have What We Offer