Junior Import Specialist
Junior
About the company
Coffee House-ը փնտրում է Ներմուծման կրտսեր մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կներգրավվի ներմուծման, մատակարարների հետ համագործակցության և լոգիստիկ գործընթացների կազմակերպման աշխատանքներում։
Your tasks
- Արտաքին շուկայի ուսումնասիրություն և պոտենցիալ մատակարարների որոնում։
- Մատակարարներից գնային առաջարկների ստացում, համեմատություն և վերլուծություն։
- Նոր մատակարարների հետ հաղորդակցության և համագործակցության հաստատման գործընթացին մասնակցություն։
- Հարցումների կազմում, պատվերների ձևակերպում և մատակարարումների ժամկետների վերահսկում։
- Բեռնափոխադրումների կազմակերպման և ներմուծման գործընթացների համակարգմանն աջակցություն։
- Ներմուծման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների և հաշվետվությունների կազմում։
Requirements
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
- MS Office ծրագրերի իմացություն։
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ։
- Վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Սովորելու և մասնագիտական զարգանալու պատրաստակամություն։
- Ներմուծման, գնումների կամ լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
How to apply
Եթե ցանկանում եք զարգանալ ներմուծման և մատակարարումների կառավարման ոլորտում, սպասում ենք Ձեր դիմումին։