Specialist, NPA Processing Management Division

Ameriabank CJSCYerevanstaffamoffentliggjort 16.10.2026
Skal:PythonData

Ապահովել և Կազմակերպել ոչ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու փաստաթղթավորումը, Խնդրահարույց ակտիվների կառավարման ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը և գործընթացների կազմակերպումը։

  • Վարել և հավաքագրել Բանկի համապատասխան համակարգում խնդրահարույց գործերի բազան
  • Հավաքագրել և ստուգել ստացված փոստային փաստաթղթերը,
  • Կազմակերպել վարկային գրավների գնահատման գործընթացը և իրականացնել վերլուծություն
  • Մշակել հաճախորդների դիմումների պատասխաններ, վերջիններիս վերաբերյալ տարբեր գերատեսչությունների և պաշտոնատար անձանց հարցումների պատասխաններ
  • Կազմակերպել ոչ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու փաստաթղթավորումը
  • Կազմել անալիտիկ տեղեկանքներ
  • Կազմել և ներկայացնել Ղեկավարին և իրավասու մարմնին պարբերական հաշվետվություններ, վերլուծություններ` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի
  • Վարել բռնագանձման փուլում գտնվող գրավների և բանկին սեփականության անցած գույքերի իրացման փաստաթղթավորումը
  • Կազմել պաշտոնական գրություններ
  • Կանոնակարգել ծանուցումների գործընթացը
  • Բարձրագույն կրթություն
  • MS Office, ՀԾ համակարգերի գերազանց իմացություն
  • Excel, Power BI, SQL, Python ծրագրերի իմացությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
  • Ցանկալի է համապատասխան աշխատանքային փորձ
  • Վերլուծական և ճկուն մտածելակերպ
  • Ինքնուրույն, թիմային աշխատանքի ունակություններ, կիրթ պահելաձև
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն