Specialist, Bank Services Internal control division/Night shift
Բանկային ծառայությունների մշակմա և ներդրման գործընթացի դիտարկում, հնարավոր խնդիրների բացահայտում և կանխարգելում:
Բանկային ծառայությունների շրջանակում խնդրահարույց կամ կասկածելի /զեղծարարության դեպքերի ուսումնասիրում և անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասով առաջարկությունների ներկայացում։
Ոչ բարեխիղճ, զեղծարար հաճախորդների բացահայտում և նույնականացում, վերջիններիս զեղծարար գործողությունները կանխարգելելու և բացառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացում։
Վերահսկողական միջոցառումների ներդրում, անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման գործընթացներում ներգրավվում:
Բանկի և այլ ընկերությունների հետ պրոդուկտների և ծառայությունների մասով համագործակցության գործընթացում ուսումնասիրության իրականացում և մասնագիտական կարծիքի տրամադրում համապատասխան ընկերությունների վերաբերյալ զեղծարարության ռիսկերի տեսանկյունից:
Զեղծարարության ռիսկերի գծով մոնիտորինգի իրականացում, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների և կարծիքների/եզրակացությունների կազմում։
Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
Բանկային համակարգում աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ,
Ծրագրեր կազմելու, իրականացնելու հմտություն, վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
Հաղորդակցվելու կարողություն, ստեղծագործական մտածելակերպ, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ
Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Power Point, Microsoft Office Outlook, ՀԾ-Բանկ 3.0
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն