Premium Client Manager, North Avenue Branch

1× genopslåetAmeriabank CJSCYerevanstaffamoffentliggjort 01.09.2026

Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջերից ակնկալվում է որակյալ, հաճախորդակենտրոն սպասարկում պրեմիում հաճախորդների համար՝ բացահայտելով նրանց կարիքները, առաջարկելով համապատասխան բանկային ծառայություններ և ապահովելով գործարքների պատշաճ կազմակերպում և վերահսկում՝ համահունչ Բանկի քաղաքականությանը և իրավական նորմերին։

Աշխատանքային երկու ժամային գրաֆիկ՝

1) 09:00-18:00, շաբաթական 40 ժամ

2) 10:00-22:00, շաբաթական 40 ժամ

Տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել  Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն պրեմիում, փարթներ և այլ հաճախորդների/այսուհետ հաճախորդ/

Բացահայտել հաճախորդների կարիքները, ըստ անհրաժեշտության առաջարկել տարբեր պրոդուկտներ և կատարել խաչաձև վաճառքներ

Բացել բանկային, ավանդային, քարտային  և այլ տիպի հաշիվներ, կազմել հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում Բանկային օպերացիոն համակարգ,  CRM տվյալների բազա)

Հետևել  Հաճախորդի կողմից կատարվող յուրաքանչյուր գործարքին` բիզնես գործընթացի սկզբից մինչև ավարտ:

Հանդիսանալ միջնորդ օղակ «հաճախորդ-բանկ» հարաբերությունների ընթացքում:

Ընդունել հաճախորդի դիմում/հայտ բանկային ցանկացած ծառայության մատուցման համար, այդ թվում տրամադրվող վարկերի համար և ապահովել դրանց ընթացիկ մոնիթորինգը:

Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում և իրականացում, վճարային այլ հանձնարարականների ընդունում և կատարում

Վարկերի մարումների կատարում, վարկերի և օվերդրաֆտների նվազեցման դիմումների ընդունում,

  Տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը և խորհրդատվություն վճարային փաստաթղթեր լրացնելու համար: 

  Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածքներ, տեղեկանքներ և այլ տեղեկատվական նյութեր

Ընդունել և բաժնի ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ:

Ներկայացնել օրվա ընթացքում կատարված գործառնությունները` ստուգման նպատակով:

Ներկայացնել այլ հաշվետվություններ ըստ անհրաժեշտության:

Ըստ անհրաժեշտության ներկայացնում է ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ։

Իրանակացնում է պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո:

Կատարում է ղեկավարի կողմից սահմանված առաջադրանքները:

Գործում է սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո:

Բարձրացնում է, քննարկում է և մշակում է ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ

Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,

Կատարում է ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:

Կրթություն․ Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման,  ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում

Մասնագիտական փորձ․ Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Շուկայի տիրապետում. Առկա է բավարար գիտելիք ոլորտի վերաբերյալ, կարող է մշակել և առաջարկել մրցունակ պայմաններ հաճախորդներին ավելի լավ պայմաններով ներգրավելու և զարգացնելու համար

Հարաբերությունների կառավարում և հաղորդակցում ․ Ունակ է շփվել տարբեր սեգմենտի հաճախորդների հետ, ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, կառուցում և կառավարում է ներքին և արտաքին հարաբերություններ:

Բիզնեսի իմացություն․ Պատկերացնում է ֆինանսական շուկան, կարող է վերլուծել հաճախորդի ֆինանսական դրությունը, ժամանակին և պատշաճ կերպով բացահայտել և կառավարել հնարավոր ռիսկերը , որոնք ուղղված են բանկի պոտենցիալ կորուստներին

Բիզնես էթիկա․ Ազնվություն և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ հաճախորդների կոնֆիդենցիալ անձնական և ֆինանսական տվյալների կառավարման գործում

Տեխնիկական գիտելիքներ․ MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն

Լեզուների իմացություն ․ Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն