Loan officer, Kajaran Branch

Ameriabank CJSCKajaranstaffamoffentliggjort 25.08.2026

Վարկային մասնագետն պահովում է վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:

Տրամադրել ընդլայնված խորհրդատվություն վարկերի գծով պոտենցիալ վարկառու-հաճախորդներին

Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում

Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ

Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացություն

Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում,  CRM տվյալների բազայում) 

Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը  

Ապահովել վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը

Կատարել համապատասխան պայմանագրերի ներմուծում բանկային օպերացիոն համակարգ, ուղղել վարկի տրամադրման էլեկտրոնային կարգադրություն համապատասխան ստորաբաժանմանը

Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկումը և մոնիթորինգը

Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին

Տրամադրել մասնագիտական եզրակացություններ

Բաժնի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/

Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես վարկային մասնագետ 

Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն

Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում

Գերազանց հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև

Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն

Թիմային աշխատանքի ունակություններ:

Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն

արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ

մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ`  մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: