Առաջխաղացման բաժնի համակարգող/մենեջեր

Alpha Food Service CJSCYerevanstaffamoffentliggjort 13.10.2026

Փնտրում ենք նախաձեռնող, կազմակերպված և ստեղծագործ մասնագետի, ով կզբաղվի Ընկերության և ներկայացվող բրենդների առաջխաղացման նախագծերի պլանավորմամբ, կազմակերպմամբ և իրականացմամբ, SMM ակտիվությունների կառավարմամբ, ինչպես նաև դիզայնի և վիզուալ հաղորդակցության աշխատանքների համակարգմամբ։

Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով կարող է տեսնել նախագիծն ամբողջությամբ՝ հասկանալ նպատակը, առաջարկել լուծումներ, պլանավորել աշխատանքները, համակարգել ներգրավված մասնագետներին և գործընթացը հասցնել վերջնական, որակյալ արդյունքի։

Մասնակցել ընկերության տարեկան և եռամսյակային առաջխաղացման պլանների մշակմանը և ապահովել դրանց իրականացումը։

Կառավարել միաժամանակ մի քանի առաջխաղացման նախագիծ՝ վերահսկելով ժամկետները, ռեսուրսները և վերջնական արդյունքները։

Համակարգել վաճառքի, կատեգորիաների կառավարման և այլ թիմերի հետ համատեղ իրականացվող առաջխաղացման նախագծերը։

Կազմակերպել ցուցահանդեսներ, դեգուստացիաներ, վարպետաց դասեր, բրենդային ակտիվացումներ և այլ մասնագիտական միջոցառումներ։

Համակարգել գովազդային ընկերությունների, տպագրատների և առաջխաղացման այլ նյութերի արտաքին մատակարարների հետ աշխատանքները։

Պլանավորել և համակարգել Ընկերության և բրենդների SMM ռազմավարությունն ու կոնտենտը։ Վերահսկել առաջադրանքների ժամանակին և որակյալ իրականացումը։

Համակարգել առաջխաղացման նյութերի, վիզուալ կոնցեպտների ու դիզայնի մշակման/իրականացման աշխատանքները՝ ապահովելով բրենդային միասնական ոճը։

Վերահսկել թվային և տպագիր նյութերի որակն ու տեխնիկական համապատասխանությունը։

Հետևել շուկայի և թվային հաղորդակցության միտումներին, վերլուծել արդյունքները և առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։

Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,

Adobe Photoshop, Illustrator, InDesign ծրագրերի իմացություն, Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Թվային և տպագիր նյութերի պատրաստման փորձ,

Բրենդային ինքնության և վիզուալ կոմունիկացիայի սկզբունքների իմացություն,

Կոմպոզիցիայի, գույնի, տիպոգրաֆիայի և վիզուալ հիերարխիայի լավ ընկալում,

Ստեղծագործական մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն,

Մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր ճշգրտություն,

Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն,

Հայերենի գերացազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,

Ժամանակակից AI դիզայնի գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը և պորտֆոլիոն ՝ իրականացված աշխատանքների օրինակներով, ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին։

Kontaktpersoner

Angivet af arbejdsgiveren i opslaget — til spørgsmål og din ansøgning.