Գործառնական մասնագետ/Բեք օֆիս (Տավուշ մասնաճյուղ )
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Ակբա բանկի Տավուշ մասնաճյուղի թիմը՝ ստանձնելով Գործառնական մասնագետի՝ Բեք օֆիսի աշխատատեղը։
Կազմել առանց գրավի տրամադրվող վարկային փաթեթը, եթե առկա է վարկային կոմիտեի որոշումը գործող պայմանագրի որևէ կետի փոփոխության մասին, կազմել նախկինում կնքված պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրեր,
Իրականացնել գրավադրված գույքին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ վարձակալության հանձնման և գրավի տվյալներում փոփոխություներ կատարելու թույլտվությունների, ինչպես նաև մարված վարկերի գծով գրավի ազատման գրությունների կազմումը: Ապահովել փաստաթղթերի ստուգումը, տրամադրումը հաճախորդին և մասնաճյուղում կնքված գրավների փակման գործընթացի իրականացումը,
Ստուգել նոր ձևակերպվող վարկին առնչվող, նախկինում կնքված գրավների տվյալները, հավաքագրել նախկինում կնքված պայմանագրերում հայտնաբերված թերությունների շտկումների համար անհրաժեշտ փաստաթղթերը,
Վարկի տրման ընթացքի վերահսկում, վարկերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում վարկը ձևակերպող աշխատակիցներին,վարկային գործերի արխիվացում (ընթացիկ և մարված)։
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)
Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
Ֆինանսաբանկային ոլորտում վարկային փաստաթղթավորման կամ պայմանագրային բաժնի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ
Համակարգչային ընդհանուր գիտելիքներ
Ծանրաբեռնված աշխատանքային պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու կարողություն
Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
Հաղորդակցման գերազանց հմտություններ
Թիմային աշխատանքի ունակություն