Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ

Acba Bank OJSCAraratstaffamoffentliggjort 09.10.2026

Ակբա բանկը փնտրում է Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ։ Աշխատանքը ենթադրում է Ակբա բանկի՝ Արարատ մարզի բոլոր մասնաճյուղերի տեխնիկական սպասարկում և աջակցում։

Իրականացնել նոր աշխատակայանների և հարակից այլ սարքերի տեղադրում, առկա աշխատող համակարգչային տեխնիկայի մշտական մոնիթորինգ,

իրականացնել հերթերի համակարգերի տեղադրում և սպասարկում՝ ապահովելով դրանց անխափան գործարկումը և աշխատանքը,

իրականացնել մասնաճյուղերի Սերվերային հանգույցների և հանգույցների անխափան սնուցման սարքերի պարբերական սպասարկում,

իրականացնել Բանկի կառուցվածքային մալուխային համակարգերի, անվտանգության համակարգերի իրագործման/մոնտաժման աշխատանքներ,

հաշվառել և ապահովել համակարգչային տեխնիկայի տեղափոխումը Տեխնիկական աջակցման բաժին կամ Սերվիս կենտրոն՝ սպասարկման կամ վերնանորոգման նպատակով,

հետևել համակարգչային տեխնիկայի մինիմալ պահանջներին և պիտանելիության ժամկետներին, անհրաժեշտության դեպքում հզորացնել տվյալ համակարգչային տեխնիկան՝ ըստ սահմանված ընթացակարգի,

իրականացնել ընդհանուր և կիրառական ծրագրային ապահովման տեղակայում, ապահովել ծրագրային ապահովումների, օպերացիոն համակարգերի միանմանությունը մասնաճյուղում՝ համաձայն սահմանված պահանջների,

իրականացնել հերթերի կառավարման համակարգերի և տեղեկատվական վահանակների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և սպասարկում՝ ապահովելով անխափան գործարկումը և աշխատանքը,

իրականացնել բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և տեխնիկական սպասարկում,

հաշվարկել անհրաժեշտ ցանցային նյութերի քանակը ըստ սահմանված KPI-ների,

ապահովել ցանցային հանգույցների անխափան աշխատանքը և շաբաթական կտրվածքով տրամադրել տեղեկատվություն առաջացած խնդիրների վերաբերյալ,

ապահովել համակարգչային տեխնիկայի միացումը կառուցվածքային մալուխային համակարգին՝ պահպանելով սահմանված համապատասխան տեսքը,

ներկայացնել հաշվետվություն ամսեկան պարբերականությամբ Ռեգիոնալ տեխնիկական աջակցման թիմ լիդերին՝ մարզում առկա գործող համակարգչային տեխնիկայի վիճակի և առաջացած խնդիրների վերաբերյալ,

Բարձրագույն կրթություն,

Օտար լեզուների իմացություն (ցանկալի է),

Թվային հմտություններ,

Համակարգչային տեխնիկայի հիմնական գիտելիքներ,

MS Windows ընտանիքի օպերացիոն հա­մա­կարգերի հիմնական գիտելիքներ,

MS Office ծրագրային ապահովման հիմ­նա­կան գիտելիքներ,

Բանկի և այլ ստանդարտ ծրագրային ապա­հովման հիմնական գիտելիքներ։